ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ծխելու դեմ պայքա՞ր, թե՞ հավելյալ արտոնություն

Ծխելու դեմ պայքա՞ր, թե՞ հավելյալ արտոնություն
19.09.2024 | 11:11

Ես քառասուն տարվա անխոնջ ծխող եմ ու մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ ինձ դուր չի գալիս, երբ ես ընդամենը մի հաց ձեռքիս հերթում կանգնած եմ՝ փողը պատրաստ պահած, որ արագ վճարեմ, ու անընդհատ ինչ-որ մարդիկ են մոտենում ու առանց հերթի ծխախոտ առնում, ընդ որում՝ երկա՜ր ինչ-որ քարտեր են սահեցնում սարքերի վրայով, բոնուս քարտերով քաղցրացնում են վճարումը, իսկ հերթը լուռ կանգնած սպասում ա։ Ու, որ ամենահետաքրքիրն ա՝ դա ընդունված կարգ ա շատ խանութներում՝ ծխախոտն առանց հերթի են վաճառում։

Ես երբեք առանց հերթի ծխախոտ չեմ առնում. անհարմար եմ զգում, կարծես արհամարհեմ հերթում կանգնած մարդկանց։ Եթե ինձ մենակ ծխախոտ ա պետք, գնում, խելոք հերթի վերջում կանգնում եմ, հերթս հասնում ա, առնում եմ։

Ու մի բան չեմ հասկանում՝ դա ծխելու դեմ պայքարի մաս ա՞ կազմում։ Էդ ինչի՞ խանութներին կարելի ա ստիպել, որ անխոցելի զրահներով փակեն ծխախոտի դարակները, կարելի ա ամիսը մեկ բարձրացնել ծխախոտի գները, բայց ծխախոտ առնողին Հայրենական պատերազմի մասնակցի արտոնություն տալ։

Մի հատ էլ պաչե՛ք, որ իրան լավ զգա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12222

Մեկնաբանություններ